Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2067-Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը փոփոխություն կատարելու՝

1) «Արտ Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված N ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2021/3 պայմանագրում և պայմանագրի N 1 հավելվածում՝ ձեռք բերվող վերակառուցման աշխատանքների ծավալներն ավելացնելով պայմանագրի գնի մինչև 50 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

2) «Արտ Պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի հուլիսի 29-ին կնքված N ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2021/3 պայմանագրում և պայմանագրի N 2 հավելվածում՝ աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգելով 563 օրացուցային օրով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները, միաժամանակ 2022 թվականի պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը թողնելով անփոփոխ.

3) «Հուսալի կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2021/20 պայմանագրում և պայմանագրի NN 1 և 4 հավելվածներում՝ ձեռք բերվող վերակառուցման աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության մատուցման ծավալներն ավելացնելով պայմանագրի գնի մինչև 50 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

4) «Համաշիննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի օգոստոսի 4-ին կնքված N ՀՀ ԱՆ ՄԱԾՁԲ-2021/17 պայմանագրում և պայմանագրի N 1 հավելվածում՝ ձեռք բերվող վերակառուցման աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողության ծառայության մատուցման պայմանագրի գինը ավելացնելով մինչև 50 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։