ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտեմբերի 2022 թ. թիվ 165-Ն ք. Էջմիածին
ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Սահմանել Վաղարշապատ համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հավելված 1-2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի
ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի
թիվ 165-Ն որոշմամբ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: