Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«28» դեկտեմբերի 2022 թ. թիվ 166-Ն ք. Էջմիածին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝

Համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:

3. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:

4. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2023թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքի ղեկավարի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թ. հունվարի 1-ից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հավելված 1-6

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի

ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 166-Ն որոշմամբ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։