ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«29» դեկտեմբերի 2022 թվականի թիվ 186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15%-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Կողմ - 8 Զեռնպահ - 0 Դեմ - 0
1 ԱԼՈՅԱՆ ԱԼԻԿ
2 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ
3 ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԿԱՐԵՆ
4 ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ
5 ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԱԻՐԱ
6 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԺՈՐԱ
7 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՍԵՆ
8 ՊՈՂՈՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Տ. Պողոսյան
Հավելված
Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու
2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 186-Ն
Հատվածներ 1-6
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: