Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունվարի 2023 թվականի N 22-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 568-Ն որոշման N 1 հավելվածի`

1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «սերմնավորման առավելագույնը 6 փորձ» բառերը փոխարինել «սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում» բառերով.

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունք ունեն՝

1) 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք, որոնք պատկանում են 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը.

2) 36-42 (ներառյալ) տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով.

3) սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը.

4) զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում՝ կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:».

3) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 11.1-ին կետի «որոնց վրա չեն տարածվում սույն հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները» բառերը փոխարինել «սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետով սահմանված ծավալներով» բառերով.

5) 14-րդ կետի «11-րդ» բառը փոխարինել «11.1-ին» բառով.

6) 22-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) սույն հավելվածի 10-րդ և 11.1-ին կետերով նախատեսված պահանջներին համապատասխան՝ դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր, իսկ 10-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված բնակավայրերի բնակիչ հանդիսացող շահառու ամուսիններից մեկը` նաև տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն մեկ տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի N 713 որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկին.».

7) 28-րդ կետի «ենթակետով» բառից հետո լրացնել «և 4-րդ կետով» բառերը.

8) 29-րդ կետի 1-ին ենթակետում «11-րդ» բառը փոխարինել «11.1-ին» բառով.

9) N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 22-Ն որոշման

«Ձև N 4

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԻ, ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ)

Բուժօգնության տեսակը Տարիքը

20-30 տ. 30-38 տ. 38-42 տ. 42 տ.

բարձր Որից` զոհված/անհետ

կորած զինծառայողների

շահառու ծնողներ

Անպտղության

պատճառագիտության

հետազոտություն ու բուժում

Շահառուների թիվը

թիվ թիվ թիվ թիվ թիվ

Հղիություն

Ծննդաբերություն/երեխա

Արհեստական սերմնավորում

Շահառուների թիվը

թիվ թիվ թիվ թիվ թիվ

Հղիություն

Ծննդաբերություն/երեխա

Արտամարմնային բեղմնավորում

Շահառուների թիվը

թիվ թիվ թիվ թիվ թիվ

Հղիություն

Ծննդաբերություն/երեխա

Բուժհաստատության տնօրեն՝ ......................................

(ստորագրությունը)

......................................

(անունը, ազգանունը)

___ ___________ 20 թ.»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։