Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունվարի 2023 թվականի N 14-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ԲԵՏՈՆԱԳՈՐԾ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ․

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 5-ի N 14-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․ 2509000000 Կավճափոշի Կավճափոշի կգ 400 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր 41 600 000

2. 3204200000 Սպիտակեցնող նյութ Օրգանական սինթետիկ արտադրանք՝ օգտագործվող որպես օպտիկական սպիտակեցնող

նյութ կգ 500 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր 36 000 000

3. 3206110000 Գունանյութ տիտանի հիմքով Գունանյութ տիտանի հիմքով՝ (փոշի) տիտանի կգ 100 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, 220 000 000

երկօքսիդի պարունակությամբ Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր

4. 3206190000 Գունանյութ տիտանի հիմքով Պոլիմերային հումքի գունանյութ տիտանի օքսիդի հիմքով կգ 10 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր 58 000 000

5. 3906909007 Պոլիմերային հումքի մոդիֆիկատոր Պոլիմերային հումքի ակրիլային մոդիֆիկատոր (ամրության

համար) կգ 100 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր 140 000 000

6. 3506100000 Սոսինձ Սոսինձ մինչև 1 կգ փաթեթավորմամբ կգ 2 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր 6 400 000

7. 3812390000 Պոլիմերային հումքի կայունացուցիչ Պոլիմերային հումքի կայունացուցիչ կգ 100 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ,

ԱՄՆ, Սինգապուր 140 000 000

8. 3904100009 Պոլիվինիլքլորիդ՝ առաջնային ձևի պոլիմերային հումք (այլ բաղադրիչների

հետ չխառնված) Պոլիվինիլքլորիդ՝ առաջնային ձևի պոլիմերային հումք (այլ բաղադրիչների

հետ չխառնված) կգ 3 000 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր 1 920 000 000

9. 3919108000 Պոլիէթիլինե ինքնակպչուն պաշտպանիչ թաղանթ Պոլիէթիլինե ինքնակպչուն պաշտպանիչ թաղանթ պատուհանների համար՝ 20 սմ-ից պակաս

լայնությամբ կգ 35 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր 58 800 000

10. 3920431009 Միաշերտ լամինացիոն թաղանթ Պվք միաշերտ լամինացիոն թաղանթ՝ 0.2 մմ-ոց (6-զանգ.%-ից ավելի պլաստիֆիկատի պարունակությամբ

ճկուն) կգ 50 000 Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր Իրան, Թուրքիա, Գերմանիա, Չինաստան, Նիդեռլանդներ, ԱՄՆ, Սինգապուր 400 000 000

Ընդամենը 3 020 800 000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

05.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։