ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2022 թվականի N 195-Ն
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի տարածքների ամսական վարձավճարի չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 6 (վեց) դրամ:
2. 2023 թվականի համար սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների ամսական չափը մեկ քառակուսի մետրի համար` համաձայն հավելվածի:
3. 2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող ավտոտնակների վարձավճարների տարեկան չափը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 400 (չորս հարյուր) դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։
Կողմ -14
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ
ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ
ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ
ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ
ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ
ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ
ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԲԱԲԱՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 28
ք. Աբովյան
Հավելված
Աբովյան համայնքի ավագանու
2022 թվականի դեկտեմբերի 28-ի
N 195-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԸ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
(դրամ)
Հ/Հ Վարձակալական տարածքների անվանումը նկուղային հարկ կիսա-
նկուղա-
յին հարկ 1-ին հարկ 2-5-րդ հարկ 6 և ավելի հարկ
1. Շենքերի և շինությունների 1 քառակուսի մետրի համար 140 180 220 200 160
2. Համայնքապետարանի վարչական շենքերի 1 քառակուսի մետրի համար -- -- 262 238 --
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական: