ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2022 թվականի N 194-Ն
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածի 8-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`
1. 2023 թվականի համար սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարների չափը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -14
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ
ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ
ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ
ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ
ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ
ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ
ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ
ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Է. ԲԱԲԱՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 28
ք. Աբովյան
Հավելված
Աբովյան համայնքի ավագանու
2022 թվականի դեկտեմբերի 28-ի
N 194-Ն որոշման
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ
հ/հ Տեսակը 1 քառակուսի մետրի համար կառուցապատման իրավունքի վճարի տարեկան չափը /հազար դրամ/
1. Ժամանակավոր կառույցներ (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն) տեղադրելու համար
1.1 Մինչև 20 քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից 3.5
1.2 21 և ավելի ք.մ` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` անկախ գործունեության բնույթից 0.3
2. Հիմնական կառույցների (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում, բանկեր և նմանատիպ այլ գործունեության օբյեկտներ) համար
2.1 Մինչև 20 քառակուսի մետրի համար 3.5
2.2 21-100 ք. մ.` 20 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 1.0
2.3 101-200 ք. մ.` 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.7
2.4 201 և ավել ք. մ.` 200 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 0.2
3. Շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար 0.5
4. Արտադրություն իրականացնող կազմակերպությունների համար 0.2
5. Ավտոտնակների համար 0.400
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2023 թվական: