Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հունիսի 2011 թվականի N 860-Ն

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.11.12 N 1455-Ն, խմբ. 08.10.15 N 1145-Ն, փոփ. 16.03.17 N 275-Ն, 30.11.20 N 1912-Ն, 21.10.21 N 1746-Ն, 12.01.23 N 38-Ն)

Համաձայն «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 30.11.20 N 1912-Ն, փոփ. 21.10.21 N 1746-Ն, 12.01.23 N 38-Ն)

1. (կետն ուժը կորցրել է 12.01.23 N 38-Ն)

2. Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(2-րդ կետը փոփ. 08.10.15 N 1145-Ն, 16.03.17 N 275-Ն, խմբ. 30.11.20 N 1912-Ն, փոփ. 21.10.21 N 1746-Ն, 12.01.23 N 38-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 30.11.20 N 1912-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)

4.1. (կետն ուժը կորցրել է 12.01.23 N 38-Ն)

4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 N 1145-Ն)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 28

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 860-Ն որոշման

իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ վճարՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 12.01.23 N 38-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 860-Ն որոշման

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 N 1455-Ն)

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 2-ի N 860-Ն որոշման

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

NN

ը/կ Լրացուցիչ վճարովի ծառայություններ Վճարի չափը(դրամ)

1. Էլեկտրոնային ծրագրում աշխատանքային պատուհանի տրամադրում (հնարավորություն է տալիս ստանալ ինչպես օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված ծառայություններ, այնպես էլ լրացուցիչ այլ ծառայություններ) ամսական` 15000

տարեկան` 150000

2. Քաղվածքի տրամադրում՝ թղթային կրիչով (ըստ պահանջի) 3000

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցում 3000

(հավելվածը լրաց. 08.10.15 N 1145-Ն, 19.04.18 N 475-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։