Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2023 թվականի N 55-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հուլիսի 4-ի վճռով (գործ ԵԴ/32273/02/21) տիրազուրկ ճանաչված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 24 հատ («Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության «Երևան» կայարանում՝ 11 հատ (գործարանային համարներ` 318180694, 319476308, 319325373, 310821266, 315524420, 312895508, 340351989, 310986018, 315564222, 312472526, 1 հատը` առանց համարի), «Իջևան» կայարանում՝ 11 հատ (գործարանային համարներ` 314070200, 318446611, 316202080, 315757858, 314722543, 316401466, 314866108, 340282552, 317711662, 313943687, 319110229) և «Վանաձոր» կայարանում՝ 2 հատ (գործարանային համարներ` 313710997, 314597173) երեք տոննայանոց բեռնարկղերը (այսուհետ՝ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գնահատման աշխատանքների իրականացումը` գնահատման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

2) սույն կետով նախատեսված գնահատման արդյունքներով ապահովել գույքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

12.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։