Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 137 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

1 հոկտեմբերի 2013 թվականի Թիվ 211 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ԹԻՎ 137 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» հունիսի 25-ի թիվ 137 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «2014 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2014 թվականի ապրիլի 1-ից» բառերով.

բ) նշված որոշմամբ նախատեսված փոփոխությունների 2-րդ կետի «բ» ենթակետում 05022 և 05023 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«05022 ՄՄ ԱՏԳ ԱԱ 8701-8705 ապրանքային դիրքերում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցների, դրանց հանգույցների և ագրեգատների արդյունաբերական հավաքման համար նախատեսված՝ ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատում, որը տրվել է արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության մշակման և նորմատիվ իրավական կարգավորման գործառույթներ իրականացնող՝ Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի 5-րդ ծանոթագրությանը համապատասխան

05023 Մաքսային միության անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ՄՄ ԱՏԳ ԱԱ-ի ծանոթագրություններին համապատասխան՝ ապրանքի դասակարգման ծածկագրի հաստատման համար՝ բացառությամբ 05022 ծածկագրով դիրքում նշված փաստաթղթի»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վ. Խրիստենկո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։