Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 21-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության Ստավրոպոլի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 86 կգ ընդհանուր քաշով, 2,563,444.27 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 21-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը (ռուսական ռուբլի) Ընդհանուր գումարը (ռուսական ռուբլի)

1. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ/ՌՆԹ իքսոդային տզերի ինֆեկցիայի որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 1 18,613.14 18,613.14

2. Ռեագենտների հավաքածու բորիելիայի պոլիմերային շղթայի ռեակցիայի

որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 1 13,749.80 13,749.80

3. Ռեագենտների հավաքածու Ղրիմ-Կոնգո տենդի ռեակցիայի որոշման ՊՇՌ

հետազոտության համար փաթեթ 1 16,270.40 16,270.40

4. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ Յերսինիոզի պոլիմերային շղթայի ռեակցիայի որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 2 17,582.33 35,164.66

5. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ Կոխիելլա բուռնեթլիի պոլիմերային շղթայի ռեակցիայի որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 1 17,582.33 17,582.33

6. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ Արևմտյան Նեղոսի պոլիմերային շղթայի ռեակցիայի որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 1 22,197.54 22,197.54

7. Ռեագենտների հավաքածու իքսոդային տզերի, բորիելիայի ինֆեկցիայի իմունաֆերմենտատիվ անջատման իմունագլոբուլինի դաս Մ հատ 1 11,258.89 11,258.89

8. Ռեագենտների հավաքածու իմունաֆերմենտատիվ իքսոդային տզերի, բորիելիայի ինֆեկցիայի անջատման իմունագլոբուլինի դաս Ժ հատ 1 11,258.89 11,258.89

9. Ռեագենտների հավաքածու բրուցելիոզի իմունաֆերմենտատիվ անջատման իմունագլոբուլինի դաս Մ հատ 1 10,740.13 10,740.13

10. Ռեագենտների հավաքածու բրուցելիոզի իմունաֆերմենտատիվ անջատման իմունագլոբուլինի դաս Ժ հատ 1 10,740.13 10,740.13

11. Ռեագենտների հավաքածու մարդու հակամարմինների բրուցիելոզի

իմունաֆերմենտային հետազոտության համար հատ 1 11,561.62 11,561.62

12. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ/ՌՆԹ անջատման կլինկական մատերիալից ռիբո պրեպով փաթեթ 17 5,868.58 99,765.86

13. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ/ՌՆԹ Լիստերիայի ինֆեկցիայի որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 1 28,066.13 28,066.13

14. Ռեագենտների հավաքածու ԴՆԹ Լիստերիայի ինֆեկցիայի որոշման ՊՇՌ հետազոտության համար փաթեթ 1 7,613.94 7,613.94

15. Ախտահանման համար բժշկական նշանակության փաթեթավորման նյութ

/փաթեթներ կոմբինացված ինքնակպչուն/100մմ փաթեթ 1 658.71 658.71

16. Ախտահանման համար բժշկական նշանակության փաթեթավորման նյութ

/փաթեթներ կոմբինացված ինքնակպչուն/150մմ փաթեթ 1 903.63 903.63

17. Ախտահանման համար բժշկական նշանակության փաթեթավորման նյութ

/փաթեթներ կոմբինացված ինքնակպչուն/450մմ փաթեթ 1 6,649.45 6,649.45

18. Ամպլիֆիկատոր տատանողական հատ 1 2,240,649.02 2,240,649.02

Ընդամենը 2,563,444.27

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

17.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։