ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 37-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,250,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00057312) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02809799) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված 86/22 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների համակարգի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
17.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 37-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու միջոցով Արսեն Բարսեղյանի ընտանիքի սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա)
4. Ծրագիրը կատարողը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան վարչական տարածք, 18-րդ փողոց, տուն 38. սոցիալական բնագավառ
6. Ծրագրի բյուջեն 1,250,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Արսեն Բարսեղյանի ընտանիքը (Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան վարչական տարածքի 18-րդ փող, տուն 38)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի հունվարի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 4.59 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,250,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 4.59 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,250,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
17.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ