Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀՀ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 51-Ա

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 82,864,739 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն Հայաստանի և պատերազմից հետո Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930884) 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ` 01556354) 2022 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N Ե/2416-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,184 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) (ՀՎՀՀ` 02500052) 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N 218151944 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ծառայությունների մատուցում՝ 50,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 51-Ա որոշման

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

1. Ծրագրի նպատակները Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում

վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3. Բարեգործը (բարեգործները) Միավորված Ազգերի Կազմակերպության Հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Րաֆֆի Հովհաննիսյան, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Զավեն Ակյան ընդանիկ (ԱՄՆ)

4. Ծրագրի կատարողը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն ՀՎՀՀ՝ 02552842

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6

Երևան, Հայաստանի Հանրապետություն Հեռ.՝ 53-51-67

5. Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը Հայաստանի Հանրապետություն՝ Վանաձոր

Սոցիալական բնագավառ

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն կազմում է՝ 82,864,739 (ութսուներկու միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր

երեսունինը) դրամ:

7. Բարեգործությունն ստացողը ● 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում: Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, ամուսնալուծված կամ ազատազրկված

ծնողներ ունեն:

● 30 թոշակառուներ, 60 և ավելի բարձր տարիքի սոցիալապես անապահով կանայք ու տղամարդիկ, որոնք կամ անտուն են, կամ մուրում են փողոցում, կամ միայնակ են, կամ ամուսնացած են և անժառանգ, կամ I, II, III խմբերի հաշմանդամ են, կամ ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

● 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած ընտանիքների երեխաներ:

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափորոշիչներով (ՓԱՐՈՍ նպաստառու, ծնողազուրկ երեխաներ, միակողմանի ծնողազուրկ, մուրացիկ երեխաներ, բազմազավակ կարիքավոր ընտանիքների երեխաներ): Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական թիմում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բուժքույրը և գործառույթների կորդինատոր: Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ։

Արցախից ժամանած երեխաներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածվում սոցիալական մեդիայի էջերում (Facebook, Instagram) և լրատվական կայքերում (hraparak.am, asekose.am, armenpress.am, aravot.am, nt.am), ինչպես նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:

8. Ծրագրի իրականացման տևողությունը Սույն ծրագիրը նախատեսված է 2023 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

9. Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր տրամադրում է տաք ճաշ և մատուցում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն:

● Սննդի ծրագիր*

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է տրամադրում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների: 130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան արժեքը կազմում է՝ 36,000,000 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 32,000,000 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 2,000,000 դրամ):

Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներին պարբերաբար սննդամթերքով լի փաթեթների տրամադրում, արժեքը՝ 3,000,000 դրամ:

Ընդամենը՝ 39,000,000 դրամ

● Առաջնային բժշկական և հոգեբանական աջակցություն

Առաջին անհրաժեշտության բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,000,000 դրամ (բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում ՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի տարեկան ՝ 700,000 դրամ):

● Սոցիալական աջակցություն*

Սոցիալական ծառայություն, հագուստ, կոշիկ տարեկան՝ 6,200,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում՝ 5,000,000 դրամ, սոց.աշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի ՝ 1,200,000 դրամ):

● Մշակութային ծրագրեր

Մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,000,000 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 1,000,000 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոնի, համերգի, պատկերասրահ այցի տոմսերի ձեռքբերում նաև մշակութային փառատոնների, ցուցահանդես-տոնավաճառների մասնակցություն՝ 2,000,000 դրամ),

● Ակադեմիական ծրագրեր

Դպրոցահասակ երեխաների դասապատրաստման կազմակերպում դպրոցից հետո շաբաթական 6 օր՝ 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,000,000 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի)՝ 4,000,000 դրամ), ձեռարվեստի խմբակներ` կարուձև, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 2,800,000 դրամ (նյութեր՝ ձեռարվեստի խմբակների համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչների (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրի՝ 2,000,000 դրամ):

● Իրային աջակցություն արտասահմանից

Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ), տարեկան՝ 3,000,000 դրամ,

● Նվիրատվություն

Ծայրահեղ կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի, գազի, բնակարանի վարձի վճարման համար, տարեկան՝ 6,300,000 դրամ ,

- 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ: Ընդամենը՝ 72,740,000 (յոթանասուներկու միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) դրամ։

Բոլոր միջոցառումները իրականացվում են ամբողջ տարին, ամեն օր՝ բացի կիրակի օրերից:

Կազմակերպչական ծախսերը՝ 10,124,739 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 82,864,739 դրամ:

10. Ձեռք բերվող (ներմուծվող)

ապրանքների ու ծառայությունների

համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը Նախատեսվում է

1. Գազի մատակարարում-4,000,000 դրամ

2. Խմելու ջրի մատակարարում (շենքի համար)-200,000 դրամ

3. Խմելու ջրի մատակարարում (այգու հողամասի համար, որը հանդիսանում է Օրրանի սեփականությունը և երեխաներն այնտեղ սովորում են այգեգործություն)-50,000 դրամ

4. Էլեկտրաէներգիայի մատակարարում-1,800,000 դրամ

5. Հեռախոսային կապի մատակարարում-600,000 դրամ

6. Սննդամթերքի ձեռքբերում-35,000,000 դրամ

7. Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության ձեռքբերում-106,555 դրամ

8. Գազի կաթսային տեխնիկական զննման ծառայության ձեռքբերում-68,184 դրամ

9. Կոշիկի, հագուստի ձեռքբերում-5,000,000 դրամ

10. Գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների ձեռքբերում-1,200,000 դրամ

11. Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում-800,000 դրամ

12. Գրասենյակային ծախսեր-400,000 դրամ

13. Խոհանոցային սարքավորումների (սառնարան, գազօջախ և այլն), պարագաների և նյութեր ձեռքբերում-2,000,000 դրամ

14. Բժշկականսանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում-300,000 դրամ

15. Երեխաների հանգստի և մշակութային միջոցառումների, նյութերի ձեռքբերում (թատրոն, կինո, պատկերասրահ)-2,000,000 դրամ

16. Օտարերկրյա պետություններից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)-3,000,000 դրամ

17. Անվտանգության համակարգ (ձեռք բերել լրացուցիչ տեսախցիկներ և շարժման տվիչ) -400,000 դրամ

Ընդամենը՝ 56,924,739 դրամ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր ● Ջուր` 250,000 դրամ,

● Էլեկտրաէներգիա` 1,800,000 դրամ,

● Հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ ,

● Գազ՝ 4,000,000 դրամ,

● Գրասենյակային ծախսեր՝ 400,000 դրամ,

● Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ,

● Գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,

● Աշխատավարձ վարչական աշխատողներին (ադմինիստրատոր)՝ 2,500,000 դրամ,

● Անվտանգության համակարգ (տեսախցիկներ և շարժման տվիչ)՝ 400,000 դրամ, Ընդամենը՝ 10,124,739 դրամ:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ 1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2. ՀՀ առողջապահության նախարարություն

3. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարան

4. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

5. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության հետ:

6. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն Օրրանը համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը ● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին,

● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,

● գույքագրումն ու բաշխումն իրականացվում է «Օրրան» ԲՀԿ–ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով,

● ամսեկան հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին,

● ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

18.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։