Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2023 թվականի N 61-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները․

1) 2-րդ կետը «իրականացնող» բառից հետո լրացնել «պետական մարմինների,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 23․1-ին, 23․2-րդ և 23․3-րդ կետերով՝

«23․1․ Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ- հետախուզական գործունեության իրականացման շրջանակում ծառայողական շների վարժեցման համար մաքսային մարմնին օգտագործման հանձնվելու նպատակահարմարության դեպքում մաքսային մարմինը պահանջագիրը՝ մաքսային մարմնի ղեկավարի կողմից հաստատված անվանացանկով ու չափաբաժիններով, ներկայացնում է նախաքննության մարմնին՝ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակով հետագա ընթացքը որոշելու համար։

23.2. Սույն կարգի 23.1-ին կետով նախատեսված դեպքում թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորներն օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով մաքսային մարմնին հետագա օգտագործման հանձնվելու դեպքում մաքսային մարմինը դրանք պահպանում է (տեղակայում է) պահեստում։

23.3. Սույն կարգի 23.2-րդ կետով նախատեսված պահեստի դուռը երկաթյա է, պատուհանները` վանդակաճաղերով, որոնք ապահովված են ահազանգման և ազդանշանային համակարգով: Պահեստում տեղադրված են չհրկիզվող պահարաններ և խոնավաչափ: Պահեստի բանալիները պահվում են պահպանման համար պատասխանատու անձի մոտ:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։