Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ՝ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2023 թվականի N 66-Ն

ԽՏԱՆՅՈՒԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ՝ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունվարի 19-ի N 66-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԽՏԱՆՅՈՒԹՈՒՄ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ

Անվանումը

1. «էՅԷԼԷՍ» Լիմիթեդ ընկերության լաբորատորիաներ («ALS» Limited)

2. «Ալֆրեդ Էյջ Նայթ Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լաբորատորիաներ («Alfred H Knight International» Ltd)

3. «Ալեքս Ստյուարտ Ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լաբորատորիաներ («Alex Stewart International» Ltd)

4. «Բյուրո Վերիտաս» Ս.Ա. ընկերության լաբորատորիաներ («Bureau Veritas» S.A.)

5. «ԷՍՋԻԷՍ» Ս.Ա. ընկերության լաբորատորիաներ (SGS» S.A.)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։