ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 57-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 239,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04427532) 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01Բ/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շինարարական և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01282006) 2022 թվականի հունիսի 21-ին կնքված` N 3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2021 թվականի մայիսի 10-ին կնքված` N 3820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված` N 4658874 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 39,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՄԱՔՍ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04436799) 2022 թվականի հուլիսի 4-ին կնքված` N 1/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շինարարական և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
19.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 57-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐԱՏՈՒՆ»
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական և հոգեբանական աջակցություն հասարակության հետևյալ խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը:
1․1․Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ):
1․2․Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում
է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝
3․1․ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագիր՝ N AU0448316, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից). 3․2․ Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագիր՝ N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից):
4. Ծրագիրը կատարողը «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503, թեժ գիծ՝20-80, հարկ վճարողի հաշվառման համար 01557357
5. Ծրագրի իրականացման վայրը Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1
Բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն $239700 (երկու հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին
համարժեք դրամ
7. Բարեգործությունն ստացողը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՝
7․1․ բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ).
7․2․ հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը «Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող հիմնադրամի շենքում:
Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝
9․1․ մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար).
9․2․ 4-անգամյա սնունդ, $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.
9․3․ բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $170000 (հարյուր յոթանասուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է
9․3․1․ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $160000 (հարյուր վաթսուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ.
9․3․2․ 10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը:
Ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված
ծառայություններն անվճար են):
9.4․ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են՝ $47700 (քառասունյոթ հազար յոթ հարյուր ) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որից՝
9․4․1․կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.
9․4․2․հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1200 (հազար երկու հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.
9․4․3․հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը.
9․4․4․գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.
9․4․5․մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ $5300 (հինգ հազար երեք հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ.
9․4․6․ ապաստանի շահառուների համար թարմ հաց և խմորեղեն թխելու նպատակով լավաշի փռի սարքավորումների ձեռքբերում և տեղադրում՝ $7000 (յոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:
Նշված միջոցառումներն իրականացվելու են 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝
10․1. սննդի ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
10․2. բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից՝ $170000 (հարյուր յոթանասուն
հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է՝
10․2․1․ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը՝ $160000 (հարյուր վաթսուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ
10․2․2․ 10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը․
10․3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
10․4. հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1200 (հազար երկու հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
10․5. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
10․6․ մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $5300 (հինգ հազար երեք հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
10․7․ ապաստանի շահառուների համար թարմ հաց և խմորեղեն թխելու նպատակով լավաշի փռի
սարքավորումների ձեռքբերում և տեղադրում $7000 (յոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:
11. Կազմակերպչական ծախսեր 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են $47700 (քառասունյոթ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝
11․1․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
11․2․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1200 (հազար երկու հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
11․3. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
11․4. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) Ամերիկայի
Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
11․ 5. մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ $5300 (հինգ հազար երեք հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․
11․6․ ապաստանի շահառուների համար թարմ հաց և խմորեղեն թխելու նպատակով լավաշի փռի սարքավորումների ձեռքբերում և տեղադրում $7000 (յոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ 12․1․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
12․2․ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն.
12․3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
12․4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
12․5․տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ.
12․6․ Հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան
համակարգի հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը 13․1․Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին
13․2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ
հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
19.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ