Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

30 օգոստոսի 2000 թվականի թիվ 225

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի կապիտալ ներդրումների ու հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի «Բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումներ» բաժնում բացել նոր հոդված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հարակից «Արդշինբանկի» տարածքի ձեռքբերում» անվանումով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2000 թվականի կապիտալ ներդրումների ու հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի «Բանկի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվող կապիտալ ներդրումներ» բաժնի «Կապիտալ ներդրում այլ իրավաբանական անձանց կանոնադիր կապիտալում» հոդվածից 25,000 հազար դրամ ուղղել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հարակից «Արդշինբանկի» տարածքի ձեռքբերում» հոդվածին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։