ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2023 թվականի N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի 31-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 31-Ն որոշման NN 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1-6 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -11
Ռ. ԱՎԴԱԼՅԱՆ
Է. ԱՐՇԱԿՅԱՆ
Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ն. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հ. ՄԱՐԴՈՅԱՆ
Ս. ՄԱՐԴՈՅԱՆ
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ
Վ. ՅՈՒՍՈՒԲՈՎ
Ա. ՊՈՂՈՍՅԱՆ
Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Է. ԱՐՇԱԿՅԱՆ
2023 հունվարի 20
ք. Տաշիր
Հավելված 1-6
ՀՀ Լոռու մարզի
Տաշիր համայնքի ավագանու
2023 թվականի հունվարի 20-ի
N 2-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2023 թվական: