ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հունվար 2023 թ. թիվ 02-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԳԱԶ (ԱՄՍԱԿԱՆ), «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԳԱԶ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԹԻՎ 10-Ն ԵՎ ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝
1) ««Բնական գազի արտահանման և ներմուծման մասին» Ձև 1-Գազ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) «Բնական գազի արտահանման և ներմուծման մասին» Ձև 2-Գազ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի օգոստոսի 7-ի ««Բնական գազի արտահանման և ներմուծման մասին» Ձև 1-Գազ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը հաստատելու մասին» թիվ 10-Ն և ««Բնական գազի արտահանման և ներմուծման մասին» Ձև 2-Գազ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի հունվարի 19-ի
թիվ 02-Ն որոշման
Բաժին 1. Բնական գազի արտահանում և ներմուծում
Երկրի անվանումը Արտահանում Ներմուծում
քանակը, արժեքը քանակը, արժեքը
հազ. մ.3 տոննա հազ. դրամ ԱՄՆ դոլար հազ. մ.3 տոննա հազ. դրամ ԱՄՆ դոլար
1 2 3 4 5 6 7 8 9
Ղեկավար _____________________________ ____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _____________________________ ____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _______ »____________20_____թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի հունվարի 19-ի
թիվ 02-Ն որոշման
Բաժին 1. Բնական գազի արտահանում և ներմուծում
Ամիս
(լրացվում է համապատասխան տարվա բոլոր ամիսների համար) Երկրի
անվանումը Արտահանում Ներմուծում
քանակը արժեքը քանակը արժեքը
հազ. մ.3 տոննա հազ. դրամ ԱՄՆ դոլար հազ. մ.3 տոննա հազ. դրամ ԱՄՆ դոլար
1 2 3 4 5 6 7 8 9 10
Ղեկավար _____________________________ ____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _____________________________ ____________________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _______ »____________20_____թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2023 թվական: