Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՅՈՒԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-09-22-ից մինչև 2003-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

22 սեպտեմբերի 2000 թ. թիվ 251

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 251

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ և ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՅՈՒԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 06.08.02 թիվ 258-Ն)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական նյութում կատարել հետևյալ փոփոխությունները`

- 1215 «Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր» հաշվի մեկնաբանություններից հանել «կանոնադրական հիմնադրամի մինչև 20%-ի չափով» արտահայտությունը,

- 1815 «Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր» հաշվի մեկնաբանություններից հանել «կանոնադրական հիմնադրամի մինչև 20%-ի չափով» արտահայտությունը,

- 19 «Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր և նշանակալից (20 %-ից բարձր) մասնակցություն» հաշիվների խումբը վերանվանել «Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր և նշանակալից մասնակցություն», 19 հաշվի մեկնաբանություններում «... 20%-ից բարձր մասնակցություն» արտահայտությունը փոխարինել «... 10%-ից բարձր մասնակցություն» արտահայտությամբ,

- 197 «Նշանակալից (20 %-ից բարձր) մասնակցություն» հաշիվների ենթախումբը վերանվանել «Նշանակալից (10 %-ից բարձր) մասնակցություն»,

- 1971 «Նշանակալից (20-50%) ներդրումներ այլ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամում» հաշիվը վերանվանել «Նշանակալից (10-50%) ներդրումներ այլ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամում»:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական նյութում սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։