109.0006.25.05.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈՍՏԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
26.05.1999 թ.
ք. Երևան N 6-Ս
ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի և ՀՀ վարչապետի 1998 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 739 որոշմամբ ստեղծված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների սահմանման միջգերատեսչական հանձնաժողովի 1999 թ. մայիսի 22-ի նիստի թիվ 3 արձանագրության:
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
Հաստատել`
ա) տեղական հիմնական հեռախոսային առանձին ծառայությունների սակագները, համաձայն հավելված 1-ի:
բ) (ենթակետն ուժը կորցրել է 11.04.00 N 8-Ս)
Նախարար Ա. Վարդանյան
Հաստատված է
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի 1999 թ. մայիսի
26-ի N 6-Ս հրամանով
Հավելված N 1
ՏԵՂԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ
Սակագին
առանց ԱԱՀ-ով
(դրամ) ԱԱՀ
(դրամ) Սակագին
ԱԱՀ-ի
(դրամ)
Ամսական վարձավճարներ
1 Գյուղական ցանցի հեռախոսի բաժանորդային վարձ* 150 30 180
2 Գյուղական ցանցի զուգտակ հեռախոսի բաժանորդային վարձ* 125 25 150
3 Բնակչություն բաժանորդ-բաժանորդային վարձ 750 150 900
4 Բնակչություն բաժանորդ` զուգտակ հեռախոս -
բաժանորդային վարձ 600 120 720
5 Գործարար բաժանորդ-բաժանորդային վարձ 2700 540 3240
6 Կառավարական բաժանորդ-բաժանորդային վարձ 1725 345 2070
7 Լրացուցիչ վճար հեռախոսակայանի
տարածքից դուրս հեռախոսահամարի
համար (միացնող գծով)** 2000 400 2400
Միանվագ վճարումներ
8 Հեռախոսագծի վերականգնում նախքան պայմանագրի խզումը 5000 1000 6000
_____________
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
* Միջազգային և միջքաղաքային հեռախոսակայաններ ավտոմատ ելք չունեցող (բնակչություն, կառավարական և գործարար) բաժանորդների համար:
Այս սակագները կիրառման մեջ են համարվում 01.01.1999 թ.
** Միայն նույն քաղաքի սահմաններում (բնակչություն, կառավարական և գործարար) բաժանորդների համար:
Հաստատված է
ՀՀ փոստի և հեռահաղորդակցության
նախարարի 1999 թ. մայիսի
26-ի N 6-Ս հրամանով
Հավելված N 2
(հավելվածն ուժը կորցրել է 11.04.00 N 8-Ս)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 մայիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 109990086