ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 87-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման հավելվածի 1-ին բաժնի աղյուսակի՝
ա․ «Մ-17» պայմանանիշի և համարի տողում «90․8» թվերը փոխարինել «92․0» թվերով,
բ․ «Ընդամենը» տողի «1821․12» թիվը փոխարինել «1822․32» թվով.
2) որոշման հավելվածի 2-րդ բաժնի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
ա.
Հ-95 Մ-2 (Նորավան) – Լծեն – Տաթև 39
բ․ «Հ-94» պայմանանիշի և համարի տողում «Ավտոճանապարհի անվանումը» սյունակի բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
/Մ-2/ (Գորիս)-/Մ-2/ (Շինուհայր)
գ. «Ընդամենը» տողի «1932․11» թիվը փոխարինել «1971․11» թվով.
3) որոշման հավելվածի 3-րդ բաժնի «3․8․ Սյունիքի մարզ» ենթաբաժնի՝
ա․ ստորև նշված պայմանանիշի և համարի տողերը շարադրել նոր խմբագրությամբ՝
Տ-8-10 /Հ-95/ - Շամբ – Շամբի ջրամբարի պատվար (մարգարիտա) 3․2
Տ-8-18 /Մ-2/-Հալիձոր 0.5
Տ-8-17 /Մ-2/ (Շինուհայր) – Խոտ - /Մ-2/ (Որոտան) 11․6
Տ-8-20 /Մ-2/ (Վերին Խոտանան)-Ներքին Խոտանան-/Տ-8-59/ 6.7
Տ-8-35 /Մ-2/-Քաշունի 3.5
Տ-8-36 /Մ-2/-Տանձատափ 2.0
Տ-8-37 /Մ-2/-Սվարանց 4.1
Տ-8-38 /Մ-2/-Նորաշենիկ 0.8
Տ-8-39 /Մ-2/-Շրվենանց 1.2
Տ-8-40 /Մ-2/-Աճանան 0.7
Տ-8-48 /Հ-95/ - Դարբաս – Շենաթաղ 14․2
Տ-8-50 /Հ-95/ - Որոտան – /Հ-95/ 2․5
Տ-8-52 Սիսիան – Աղիտու - /Հ-95/ 7․9
Տ-8-59 Անտառաշատ-Օխտար-/Մ-2/ 6.5
Տ-8-92 /Մ-2/ - Վաղատին - /Հ-95/ 5․8
Տ-8-95 /Մ-2/-Տաթև 0.7
Տ-8-98 /Մ-2/-Նոր Առաջաձոր-/Տ-8-97/ 9.4
բ․ «Տ-8-111» պայմանանիշի և համարի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
Տ-8-112 /Մ-2/ (Քաշունի գյուղի խաչմերուկ) - /Տ-8-58/ (Բարձրավան) 7․5
Տ-8-113 /Մ-2/ (Տանձավեր) – /Մ-2/ (Շուռնուխ) 12․9
գ․ ուժը կորցրած ճանաչել հետևյալ տողերը՝
Տ-8-49 /Տ-8-48/ - Լծեն 6.0
Տ-8-51 /Մ-2/ - Նորավան – /Տ-8-52/ 3.8
Տ-8-93 Լծեն – Տաթև 15․4
դ․ «Ընդամենը» տողի «499․7» թիվը փոխարինել «494․6» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
26.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: