ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 92-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ավետ Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ռաֆայել Թովմասյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկականհամալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Նարեկ Համբարձումյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Ալինա Ջզմեչյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Դավիթ Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Էրիկ Մովսեսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի
ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ