ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 89-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի պայմանավորվածությունները մշտադիտարկող հանձնախմբի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունվարի 30-31-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը, Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը և Վահագն Աֆյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Հակոբ Վարդանյանի, Արմեն Սիմոնյանի, Քրիստինե Ղալեչյանի և Հովհաննես Հարությունյանի գործուղման ճանապարհածախսն ու օրապահիկը, իսկ Նարեկ Տերյանի և Գայանե Գաբրիելյանի գործուղման բոլոր ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի, Արմեն Սիմոնյանի, Քրիստինե Ղալեչյանի և Հովհաննես Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին, իսկ Արսեն Գրիգորյանի գործուղման ծախսերը՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 89-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Գաբրիելյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Վ. Աֆյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Ա. Ղազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Ա. Բաբայան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Ա. Գրիգորյան - «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (29.01.2023 թ.-31.01.2023 թ.) (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ