Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թվականի N 140-Ն

ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ Նոր Հաճըն համայնքի ավագանին որոշում է .

1. Հաստատել Նոր Հաճըն համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն հատվածների:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին`

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) սահմանել, որ վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20 %-ը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 01-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Կողմ -12 Դեմ -0 Ձեռնպահ -0

ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՍՈՖԻԱ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԵԾՈՅԱՆ ԳՈՌ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ

ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Համայնքի ղեկավար` Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հավելված

Նոր Հաճըն համայնքի ավագանու

2022 թվականի դեկտեմբերի 28-ի

N 140-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։