Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2023 թվականի N 132-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 332-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) որոշման և որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրերում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) հավելվածի 1-ին կետում «կասկածյալներից» բառը փոխարինել «ձերբակալվածներից» բառով.

4) հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում «քրեական գործի կարճման կամ հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու դեպքերի «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 83-րդ հոդված»» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 5-րդ գլուխը.

6) որոշման N 2 ձևում «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։