Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՐԱՏ ԽԱՆԴՈՅԱՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում
Ակտի պատկեր

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Գանգատ թիվ 30332/17

Արարատ ԽԱՆԴՈՅԱՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս հավելվածով կից ներկայացված աղյուսակը)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի դեկտեմբերի 8-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Զայբերտ-Ֆոր [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Աննա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 13-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

հաշվի առնելով գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշում կայացրեց հետևյալի մասին.

ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Դիմումատուի տվյալները ներկայացված են հավելվածով կից ներկայացված աղյուսակում:

Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ղարագյոզյանը։

Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 3-ին կետի համաձայն ներկայացված դիմումատուի բողոքը, որը վերաբերում է կալանքի համար վերաբերելի և բավարար հիմքերի բացակայությանը, ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն): Ուղարկվել են նաև Կոնվենցիայի այլ դրույթների շրջանակներում ներկայացված՝ միևնույն փաստերի վրա հիմնված բողոքներ:

Դատարանն ստացել է գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, համաձայն որոնց դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնցից բխում է սույն գանգատը՝ հավելվածով կից ներկայացված աղյուսակում մանրամասն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրեն վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները փոխարկվում են համապատասխան պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով և ենթակա են վճարման Դատարանի որոշման մասին ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարները վերևում նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից հետո՝ մինչև վճարման օրը, այդ գումարների նկատմամբ վճարել պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:

Վճարումը ենթադրում է գործի վերջնական լուծում:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Դատարանը բավարարված է համարում այն պայմանը, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, և գտնում է, որ առկա չէ որևէ հիմք գանգատի հետագա քննության անհրաժեշտությունը հիմնավորելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 12-ին:

Վիկտորիա Մարադուդինա՝ Անյա Զայբերտ-Ֆոր՝

Քարտուղարի տեղակալի

պաշտոնակատար

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ին

կետի համաձայն ներկայացված

բողոքներ պարունակող գանգատ

(կալանքի համար վերաբերելի և

բավարար հիմքերի բացակայություն)

Գանգատ թիվ

Ներկա-յացման ամսա-թիվը Դիմու-մատուի անունը

Ծննդյան տարեթիվը Ներկա-յացուցչի անունն ու գտնվելու վայրը Հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը Դիմումա-տուներից յուրա-քանչյուրին ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը

(եվրոյով).1 Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը

(եվրոյով).2

30332/17

13 ապրիլի 2017թ. Արարատ Խանդոյան 1974թ. Ղարագյոզյան Արա

Երևան Հոդված 5 կետ 1.

Անօրինական կալանք.

Դատաքննության ընթացքում շարունակական կալանքը թույլատրելիս որևէ հիմք չներկայացնելը կամ որևէ ժամկետ չսահմանելը (Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի թիվ 13610/12 գործ, §§45-50, 2021 թվականի հունիսի 15): 7 ապրիլի 2022թ. 17 հունվարի 2022թ. 3,900 250

________________________

.1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

.2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։