ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 111-Ա
«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-435-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
03.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 111-Ա որոշման
ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN
ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման մարմնի
անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապա-
հովման աղբյուրը Իրավական հիմքը
1. «Պարտադիր հաշտարա-
րության կամ դատարանի
նախաձեռնությամբ հաշ-
տարարություն նշանակ-
վելու դեպքերում հաշտա-
րարության իրականաց-
ման համար հաշտարարի
վարձատրության դրույքա-
չափը սահմանելու, մինչև
երկու ժամ տևողությամբ
իրականացված հաշտա-
րարության դիմաց հաշ-
տարարի վարձատրու-
թյան գումարի վճարման
համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառա-վարության որոշման
ընդունում ՀՀ արդարա-դատության
նախարարություն 2023 թ.
մայիսի 2-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում։ «Հաշտարարության
մասին» օրենքում
լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին»
օրենքի 11-րդ հոդվածի
4-րդ կետ
2. «Հաշտարարի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգը սահմանելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում ՀՀ արդարա-դատության նախարարություն 2023 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի
3-րդ կետ
3. «Հաշտարարների որակավորման դասընթացների ծրագիրը և ուսուցման կարգը հաստատելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրա-
մանի ընդունում ՀՀ արդարա-դատության նախարարություն 2023 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 14-րդ հոդված
4. «Որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավոր-
ման ստուգմանը մասնակ-
ցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման ընթացակարգը, ինչպես նաև օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ արդարա-դատության նախարարի հրամանի
ընդունում ՀՀ արդարա-դատության նախարարություն 2023 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 14-րդ հոդված
5. «Արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի ընդունում ՀՀ արդարա-դատության նախարարություն 2023 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 15-17-րդ
հոդվածներ
6. «Մինչև «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելն արտոնագրված հաշտարարների վերապատրաստման կարգը և ակադեմիական ժամերի քանակը
սահմանելու մասին»
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի
ընդունում ՀՀ արդարա-դատության նախարարություն 2023 թ.
հունիսի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մաս
7. «Հաշտարարների ինքնա-
կարգավորվող կազմա-
կերպության գործող
կառավարման մարմին-
ների լիազորությունները
դադարեցնելու և նոր
կառավարման մարմին-
ներ ձևավորելու նպատա-
կով ընդհանուր ժողովի
գումարման և անցկացման
կարգը սահմանելու
մասին» ՀՀ արդարադա-
տության նախարարի
հրամանի ընդունում ՀՀ արդարա-դատության
նախարարություն 2023 թ.
հունիսի 1-ին
տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում։ «Հաշտարարության
մասին» օրենքում
լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին»
օրենքի 24-րդ
հոդվածի 8-րդ մաս
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
03.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ