ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 1531-Ա
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 927-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետին համապատասխան՝
Հաստատել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. դեկտեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
դեկտեմբերի 26-ի N 1531-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ա. Մարկոսյան - ՀՀ նախագահի օգնական (համաձայնությամբ)
Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Ա. Չուլյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող (համաձայնությամբ)
Տ. Ասողիկ քահանա Կարապետյան - - Մայր Աթոռ սուրբ Էջմիածին Կաթողիկոսարանի արխիվի և թանգարանների տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Ջամբարջի - «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Աբրահամյան - ազգագրագետ, պատմաբան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (համաձայնությամբ)
Կ. Մութաֆյան - մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)
Ա. Մկրտչյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տնտեսական գծով տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Փիլթակյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր հաշվապահ (համաձայնությամբ)
Ա. Չարխչյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահների վարիչ (համաձայնությամբ)
Գ. Էլիազյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի վերականգնման բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Մալխասյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Նշանյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի կադրերի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Վ. Փոստաջյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Խ. Հարությունյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի միջնադարյան հայ գրականության ուսումնասիրման և ձեռագրագիտության և մայր ցուցակի բաժինների ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ն. Ղարիբյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Մ. Հայրապետյան - «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 01.10.18 N 1296-Ա, փոփ. 03.03.21 N 197-Ա, փոփ., լրաց. 10.10.22 N 1180-Ա, փոփ. 03.02.23 N 116-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան