ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1414-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի N 771-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1264-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
13.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1414-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Կարեն Գիլոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արսեն Միխայլով - ՀՀ վարչապետի օգնական
Գոհար Մամիկոնյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Սերգեյ Աբրահամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ
Արսեն Հակոբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ուսանողների աջակցության բաժնի պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Սամվել Գևորգյան - Ն. Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Էդուարդ Քալանթարյան - Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան (համաձայնությամբ)
Հարություն Յավրյան - ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ)
Ռոբերտ Պետրոսյան - Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (համաձայնությամբ)
Դավիթ Մոսինյան - «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մարտին Ալիխանյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Անահիտ Բարսեղյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների
ամբիոնի դասախոս
Մխիթար Խաչատրյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս
Եղիշե Դավթյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս
Վարինկա Ավագիմյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի հասարակական և հումանիտար գիտությունների
ամբիոնի դասախոս
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
Լիանա Դուդուկչյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Էրիկ Երվանդյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Յուրի Իսրաելյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
Արմեն Պանչուլազյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային
տուրիզմի և կառավարման ֆակուլտետի սովորող
Գայանե Չիլոյան - Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական
ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող
(հավելվածը փոփ. 29.06.22 N 740-Ա, 03.02.23 N 118-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
13.12.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ