ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 86-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դայրեքթ Ռելիֆ» ոչ առևտրային կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով աջակցության նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված հիգիենիկ հավաքածուների (5 տեղ, 1,031.70 կգ ընդհանուր քաշով, 13,265 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,314.80 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
08.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 86-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ
ՀԱՀ DR Shipment 263 #80187381
NN
ը/կ Դոնորը Նկարագրությունը Ստացողը Կոդը Տեղը Քաշը (կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) հիգիենիկ հավաքածուներ Տէյիրմէնճեան Առէն – Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Air-263 1 204.0 2,653.00
2. Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) հիգիենիկ հավաքածուներ Դավթյան Շուշան - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ Air-263 1 203.6 2,653.00
3. Հայաստան - Արցախ
հիմնադրամ (DR) հիգիենիկ
հավաքածուներ Սարգսյան Բ. – Հայ Օգնության Ֆոնդ Air-263 1 208.2 2,653.00
4. Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) հիգիենիկ հավաքածուներ Գալստյան Տ. – «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպություն Air-263 1 208.2 2,653.00
5. Հայաստան - Արցախ հիմնադրամ (DR) հիգիենիկ հավաքածուներ Սաջոնյան Ա․ - Անարատ հղիության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան կրոնական
կազմակերպություն Air-263 1 207.7 2,653.00
Ընդամենը 5 1,031.7 13,265.00
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
08.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ