Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՔՍՏԻԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2023 թվականի N 138-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՔՍՏԻԼ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 7․5 «Թեթև արդյունաբերության և ստեղծագործ ոլորտների զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հաստատում» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-2026 թվականների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ N 2 հավելվածով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը կքննարկվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ինչպես միջոցառումների առաջնահերթությունները, այնպես էլ հարկաբյուջետային սահմանափակումները։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 2-ի N 138-Լ որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 2-ի N 138-Լ որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։