ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 109-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,044,062,013 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայքի մարզում, Իջևան համայնքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 015817, 2006 թվականի փետրվարի 23-ին կնքված՝ N 317008 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված՝ N 09108137520, 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված՝ N 05108135869 պայմանագրերում նշված գործարքները, որոնցով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 3,096,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 15,120 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված՝ N 07/12/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ N 10108-PJ-23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարում` 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 854,016 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
10.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 109-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ
«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը 1. ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համահունչ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է մանկալքության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Դրանցից են կազմակերպության կողմից իրականացվող ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ Կոտայքի մարզում, Իջևանի խոշորացված համայնքում, Երևան քաղաքում: Այս ծրագրերն ուղղված են ընտանիքների ամրապնդմանը և մանկալքության դեպքերի նվազեցմանը: Ընտանիքներին կազմակերպությունը ցուցաբերում է համապարփակ աջակցություն, նրանց սոցիալական և իրավական խնդիրների լուծման, ներընտանեկան բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, ինչպես նաև զբաղվածության և առողջապահական հարցերում։
2. Այս ծրագրի նպատակն է`
1) ՀՀ Կոտայքի մարզում, Իջևանի խոշորացված համայնքում, Երևան քաղաքում մանկալքության դեպքերի նվազեցում.
2) ծրագրի շահառու ծնողների մոտ ծնողավարության գիտելիքների և հմտությունների զարգացում.
3) ծրագրի շահառու երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնում.
4) ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում.
5) ներընտանեկան միջանձնային հարաբերությունների բարելավում:
2. Ծրագրի բարեգործական
որակման նպատակը Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից
3. Բարեգործը Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Հերման Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ,
Ավստրիա)
4. Ծրագրի կատարողը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19)
5. Ծրագրի իրականացման
վայրը և բնագավառը ՀՀ Կոտայքի մարզ, Իջևանի խոշորացված համայնք, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններ, այն առնչվում է սոցիալական, իրավական և կրթական բնագավառներին
6. Ծրագրի բյուջեն 1,044,062,013 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Ծրագրում ընդգրկված են սոցիալական ռիսկի ենթակա շուրջ 2660 երեխա, 610 ընտանիքներ:
8. Ծրագրի իրականացման
տևողությունը 2023 թվականի հունվարի 14-ից մինչև 2025 դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարա-
գրությունը և ժամկետները,
անհրաժեշտ ֆինանսական
միջոցների ծավալը 1. Կրթադաստիարակչական աջակցություն շահառուների համար՝ 25,336,200 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
2. Առողջության առաջնային պահպանում, անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ծրագրի շահառուների համար` 103,324,842 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
3. Ծրագրի շահառուներին նյութական, տնտեսական կայունացման աջակցության` մասնավորապես սննդի, հագուստի, կոշիկի, անկողնային, խոհանոցային, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության պարագաների տրամադրում, տնտեսական կայունացման նպատակով աշխատանքային գործիքների, էլեկտրական և համակարգչային սարքավորումների տրամադրում՝ 198,249,882 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
4. Տրամադրվող տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատույց տրամադրված՝ ժամանակավոր օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման
նպատակով) և սարքավորումների վերանորոգում, գույքի ձեռքբերում և վերանորոգում, տեխնիկական բազայի ապահովում` 28,174,500 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
5. Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում` 28,114,668 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
6. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, բժշկական ապահովագրության վճարում` 452,095,848 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
7․ Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում կրթադաստիարակչական աջակցություն (դասապատրաստումների կազմակերպում, գրենական պիտույքների և դասագրքերի ձեռքբերում, ախտահանող նյութերի ձեռքբերում, պետական տոների շրջանակներում միջոցառումների կազմակերպում և նվերների փաթեթների տրամադրում)՝ 53,232,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
8. Կազմակերպական ծախսերը (աշխատակազմի աշխատավարձ, դասընթացներ, սուպերվիզիաներ, գրասենյակային պարագաներ, տրանսպորտային ծախսեր, այլ կազմակերպական ծախսեր) կազմում են՝ 155,534,073 դրամ 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածի համար:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարա- գիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Կրթադաստիարակչական աջակցություն շահառուների համար՝
1) դպրոցական պարագաների ձեռքբերում (դպրոցական պայուսակներ, գրչատուփեր, գրենական պիտույքներ` տետրեր, նկարչական ալբոմներ, մատիտներ, գրիչներ, սոսինձ, գունավոր թղթեր և այլն)` 22,045,200 դրամ.
2) կրթադաստիարակչական նյութերի և պարագաների ձեռքբերում` խմբակների և միջոցառումների կազմակերպման համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, թել, կտոր, մկրատ, վրձիններ և այլն)` 3,291,000 դրամ:
2. Առողջության առաջնային պահպանում, անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացում)՝
1) ծրագրի շահառուների համար դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների, օպտիկական ակնոցների, օրթոպեդիկ կոշիկների, բժշկական ծառայությունների (հետազոտություններ և թերապևտիկ ծառայություններ) ձեռքբերում` 38,371,050 դրամ.
2) անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք ծրագրի շահառու երեխաների և ծնողների հետ, ինչպես նաև ծնողավարության հմտությունների դասընթացների կազմակերպում՝ 58,245,792 դրամ.
3) իրավաբանական խորհրդատվության և աջակցության (ընտանիքներին սոցիալական իրավունքների վերաբերյալ պարզաբանումներ և ուղղորդում, ինչպես նաև երեխաների իրավունքների վերաբերյալ նրանց տեղեկացվածության բարձրացում) ծառայությունների ձեռքբերում՝ 6,708,000 դրամ:
3. Ծրագրի շահառուներին նյութական, տնտեսական կայունացման աջակցություն՝
1) շահառուների համար սննդի, հագուստի, կոշիկների անկողնային, խոհանոցային, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում ` 120,408,300 դրամ.
2) տնտեսական կայունացման նպատակով աշխատանքային գործիքների, էլեկտրական և համակարգչային սարքավորումների տրամադրում (աշխատանքային գործիքների ձեռքբերում՝ վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կտորեղեն և կարի այլ գործիքներ, կարի մեքենաներ, թխվածք պատրաստելու վառարան, վարորդների համար մեքենայի
սարքեր /օրինակ գազի լիցքավորման գլան/ և այլն․)` 77,841,582 դրամ:
4. Տրամադրվող տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատույց տրամադրված՝ ժամանակավոր օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով) և սարքավորումների վերանորոգում, գույքի ձեռքբերում և վերանորոգում, տեխնիկական բազայի ապահովում ` կազմում է 28,174,500 դրամ:
5. Տրանսպորտային միջոցների նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում ՝ 28,114,668 դրամ:
6․ Երեխաների խնամքի ցերեկային կենտրոնում կրթադաստիարակչական աջակցություն (դասապատրաստումների կազմակերպում, գրենական պիտույքների և դասագրքերի ձեռքբերում, ախտահանող նյութերի ձեռքբերում, պետական տոների շրջանակներում միջոցառումների կազմակերպում և նվերների փաթեթների տրամադրում)՝ 53,232,000 դրամ։
7. Կազմակերպական ծախսերը՝
1) հեռահաղորդակցություն (հեռախոսի և ինտերնետի վարձավճար)` 8,895,600 դրամ.
2) գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ (թուղթ, գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ, մաքրող և ախտահանող նյութեր, խմելու ջուր, սուրճ, թեյ և այլն)՝ 8,148,000 դրամ.
3) կլոր սեղանների/քննարկումների, հանդիպումների կազմակերպում համայնքի ներկայացուցիչների հետ` 6,450,000 դրամ.
4) կոմունալ ծառայություններ (գազ, ջուր, լույս, աղբահանություն)՝ 10,638,600 դրամ.
5) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (օգտագործվում է վարչական անձնակազմի կողմից)՝ 16,062,000 դրամ.
6) դասընթացներ աշխատակազմի համար՝ 17,610,000 դրամ.
7) անհատական սուպերվիզիայի անցկացում ծրագրի աշխատակիցների համար` 1,920,000 դրամ.
8) այլ կազմակերպական ծախսեր (գովազդային նյութեր, բանկային ծախսեր, չնախատեսված ծախսեր)` 3,855,000 դրամ.
9) արդյունքահեն կառավարման իրականացման և կարողությունների զարգացման նպատակով
ծառայությունների ձեռքբերում` 5,733,450 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1. Կազմակերպական ծախսերը 2023 թվականի հունվարի 27-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կազմում են՝ 155 534 073 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 14.89 տոկոսը, այդ թվում`
1) վարչական անձնակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բժշկական ապահովագրություն՝ 76,221,423 դրամ.
2) հեռահաղորդակցություն (հեռախոսի և ինտերնետի վճար)` 8,895,600 դրամ.
3) գրասենյակային ծախսեր՝ (թուղթ, գրենական պիտույքներ, տնտեսական պարագաներ, մաքրող և ախտահանող նյութեր, խմելու ջուր, սուրճ, թեյ և այլն)՝ 8,148,000 դրամ.
4) կլոր սեղանների/քննարկումների, հանդիպումների կազմակերպում համայնքի ներկայացուցիչների հետ` 6,450,000 դրամ.
5) կոմունալ ծառայություններ (գազ, ջուր, լույս, աղբահանություն)՝ 10,638,600 դրամ.
6) տրանսպորտային ծախսեր (օգտագործվում է վարչական անձնակազմի կողմից)՝ 16,062,000 դրամ.
7) դասընթացներ աշխատակազմի համար՝ 17,610,000 դրամ.
8) անհատական սուպերվիզիայի անցկացում ծրագրի աշխատակիցների համար` 1,920,000 դրամ:
9) այլ կազմակերպական ծախսեր (գովազդային նյութեր, բանկային ծախսեր, չնախատեսված ծախսեր)` 3,855,000 դրամ,
10) արդյունքահեն կառավարման իրականացման և կարողությունների զարգացման ծախսեր՝ 5,733,450 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, միասնական սոցիալական ծառայության, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
10.02.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ