Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2016 թվականի N 145-Ն

ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 16.02.23 N 188-Ն)

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 16.02.23 N 188-Ն)

1. Սահմանել փակ տիպի մաքսային պահեստներում պահպանման համար թույլատրվող ապրանքների կատեգորիաները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.02.23 N 188-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. փետրվարի 23

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 18-ի N 145-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 16.02.23 N 188-Ն)

NN

ը/կ Ապրանքատեսակի անվանումը

1. Ռադիոակտիվ իզոտոպների բոլոր տեսակի միացություններ և արտադրատեսակներ, այլ ռադիոակտիվ նյութեր, սարքերի և սարքավորումների բաղադրության մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ

2. Զինամթերք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակներ

(հավելվածը խմբ. 16.02.23 N 188-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։