Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 50000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀՀ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

30 մայիսի 2001 թվականի թիվ 135

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

50000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 և 42-րդ հոդվածները, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի «է» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ 2001 թվականի հունիսի 4-ից շրջանառության մեջ դնել 2001 թվականի նմուշի 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության հոբելյանական թղթադրամները:

2. Սահմանել, որ 2001 թվականի հունիսի 4-ից 2001 թվականի նմուշի 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության հոբելյանական թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։