Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 20-րդ հոդվածի 15.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների, 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների և աղացագնդերի) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերի) դասվող ապրանքների վրա) բազային տուրքի 60-ապատիկի չափով»: