Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «տրամադրողի տվյալները» բառերից հետո լրացնել «, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում՝ հսկիչ գնում կատարելու անհրաժեշտության պարագայում՝ նաև հսկիչ գնում իրականացնելու դեպքը (դեպքերը), վայրը (համայնքը, Երևանում՝ վարչական շրջանը), ինչպես նաև նպատակը» բառերով, իսկ «մասնակցել ստուգմանը» բառերից հետո՝ «, բացառությամբ սույն օրենքով սահմանված՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում կատարվող հսկիչ գնումների» բառերով.
2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով.
3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Սույն մասով սահմանվող սահմանափակումը չի տարածվում դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների ընթացքում իրականացվող հսկիչ գնման դեպքերի վրա:»։