Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, իսկ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում՝ հսկիչ գնում կատարելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը: Դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում հսկիչ գնում իրականացնելու դեպքում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարվում է հսկիչ գնում կատարելուց հետո՝ անմիջապես:

Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների, դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ստուգումների շրջանակում իրականացված հսկիչ գնման պարագայում՝ նաև կատարված հսկիչ գնումների մասին:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։