Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-06-27-ից մինչև 2003-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

27 հունիսի 2001 թվականի թիվ 170

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն)

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումների փոփոխությունները (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումներում սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով:

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված փոփոխություններն ուժի մեջ են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համաձայնեցման պահից 7 օր հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

------------- Տ. Սարգսյան

-- ----------- 2001 թ. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար` -------------- Վ. Խաչատրյան -- ----------- 2001 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- 1954 «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ» հաշիվը վերանվանել «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ»

- 1956 «Ոչ ռեզիդենտ բանկերից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր»

- 1958 «Ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ»

- 2222 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ոչ ռեզիդենտ բանկերին վաճառված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ոչ ռեզիդենտներին վաճառված արժեթղթեր»

- 2224 «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներին վաճառված արժեթղթեր» հաշիվը վերանվանել «Հակադարձ ռեպո համաձայնագրերով ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց վաճառված արժեթղթեր»

- 4114 «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտների հետ» հաշիվը վերանվանել «Հակադարձ ռեպո համաձայնագրեր ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։