ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2023 թվականի N 265-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, որպես պետական սեփականություն, ամրացնել և անհատույց օգտագործման իրավունքով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել 50 հատ ուլտրաձայնային մակարդակաչափերը, տվյալների փոխանցման ծրագիրը և համակարգիչը՝ 37222080 դրամ ընդհանուր արժողությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը` նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
մարտի 2-ի N 265-Ա որոշման
Ց Ա Ն Կ
NN ը/կ Անվանումը Գումարը (դրամ)
1 1 2
1․ Ուլտրաձայնային մակարդակաչափեր (50 հատ), համակարգիչ (1 հատ) և տվյալների փոխանցման ծրագիր 37222080
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Բ. ԲԱԴԱԼՅԱՆ
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ