ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 168-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 16,092,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2023 թվականի հունվարի 19-ին կնքված` N ՀՀ/ԱԹՋ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում` 15,003,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2023 թվականի հունվարի 19-ին կնքված՝ N ՀՀ/ԱՖՎ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքների իրականացում` 1,089,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 168-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայրի թվով 38 կարիքավոր ընտանիքների համար անհատույց արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ տանիքին անհատույց 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային /On
GRID/ կայանի տեղադրում
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Բերքաբեր բնակավայր բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 16,092,600 դրամ
7. Բարեգործությունն ստացողը Բերքաբեր բնակավայրի թվով 38 կարիքավոր ընտանիքներ և Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2023 թվականի մարտի 6-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1. Բերքաբեր բնակավայրի թվով 38 կարիքավոր ընտանիքների համար արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում՝ 15,003,600 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 6-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը:
2. Բերքաբեր բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ տանիքին 3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում` 1,089,000 դրամ արժողությամբ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 6-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 27-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Նախատեսվում է 38 բնակիչների տան տանիքներին կատարել ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում։ Արժեքը՝ 15,003,600 դրամ։
2. Նախատեսվում է մանկապարտեզի տանիքին կատարել ամրակցման, ֆոտովոլտային կայանի ոտնակների և կայանի տեղադրման, հողանցման, էլեկտրամալուխների անցկացման և հոսանքի վահանակին միացման աշխատանքների իրականացում։ Արժեքը՝ 1,089,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Բերքաբեր համայնքապետարան
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ