ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 160-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի hիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պատվերով՝ «Տիպային կուլտուրաների ամերիկյան հավաքածու» ոչ առևտրային կազմակերպության (American type culture collection) միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 81 կգ ընդհանուր քաշով, 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,300 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 160-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար)
1. Influenza A/H7 Positive Control Material (EuH7PC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութ փաթեթ 1 0.80 0.80
2. CDC Influenza A/H7 Assay (RUO) Լաբորատոր ախտորոշիչ
ազդանյութեր փաթեթ 1 0.80 0.80
3. Seasonal Influenza Positive Control (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 2 0.40 0.80
4. CDC Influenza B Lineage Genotyping Panel Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 2 0.40 0.80
5 CDC Influenza A Subtyping Kit (VER 3) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 2 0.40 0.80
6. CDC Influenza A/B typing Kit (VER 2) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 3 0.27 0.80
7. CDC Influenza A/H 5 Subtyping Kit (VER 4) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 1 0.80 0.80
8. Influenza A/H5N1 (Asian Lineage) Virus Real time RT-PCR Positive Control with Cultured Human Cell Material (H5VC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր փաթեթ 1 0.80 0.80
9. WHO Kits Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու փաթեթ 1 0.80 0.80
10. Madin-Darby Canine Kidney Cells (MDCK) Բջջային կուլտուրաներ փաթեթ 2 0.40 0.80
11. Measles and Rubella IgM Proficiency Test panel Կարմրուկի և Կարմրախտի թեստ պանել փաթեթ 1 0.50 0.50
12. Rubella Real-time RT-PCR Kit Կարմրախտի ՊՇՌ հետազոտության հավաքածու փաթեթ 1 0.50 0.50
13. Measles Real-time RT-PCR Kit Կարմրուկի ՊՇՌ հետազոտության հավաքածու փաթեթ 1 1.00 1.00
14. EI 2610-9601 M, ELISA Measles Virus IgM, Euroimmun Կարմրուկի վիրուսի հայտնաբերման հավաքածու փաթեթ 4 1.25 5.00
15. EI 2590-9601-2 M, Rubella Virus IgM, Euroimmun Կարմրախտի վիրուսի հայտնաբերման հավաքածու փաթեթ 4 1.25 5.00
Ընդամենը 20 ԱՄՆ-ի դոլար
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ