ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 156-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 900,000,000 դրամ արժողությամբ «Հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 156-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԵՆԱՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակներն են.
1. Ստեղծել հարմարավետ կենցաղային պայմաններ ու միջավայր ծրագրի շահառուների համար:
2. Բարձրացնել շահառուների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով զինվորական ծառայության/հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց սոցիալական վերաինտեգրմանը:
3. Ստեղծել հնարավորություն մարզաբնակ շահառուներին ունենալ կացարան մայրաքաղաքին մոտ՝ ուսանելու կամ ամբուլատոր պայմաններով տևական բուժում ստանալու ժամանակահատվածում:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը 1. «Ընտանիքի փրկության ֆոնդ» («Family Rescue Fund») հիմնադրամ
Հասցե՝ ԱՄՆ, Գլենդել, Հարվարդի փ. 105
Հարկային կոդ՝ 47-4095670,
2. «Վեթերանս օֆ Արմենիա» (Veterans of Armenia)
Հասցե՝ 1146 N Գլխավոր պ. #684 Գլենդել Կ.Ա. 91202
Հարկային կոդ՝ 85-3766890,
3. Հայ օգնության միություն
Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24
ՀՎՀՀ 01512885,
4. Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը
Հասցե՝ ՀՀ, քաղ. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ
ՀՎՀՀ՝ 02622324,
5. «Լիրա-Ա» բարեգործական հիմնադրամ («Лира-А» Благотворительный фонд)
Հասցե՝ 142007, Մոսկվայի շրջան, ք. Դոմոդեդովո, Իլյուշկինի փ., տ. 2
Հարկային կոդ՝ 5009125444,
6. Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ:
4. Ծրագիրը կատարողը «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն
Իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Աբովյան 58
ՀՎՀՀ 00904586
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը ՀՀ, համայնք Աբովյան, գյուղ Բալահովիտ 7-րդ փողոց 1/2, սոցիալական բնագավառ
6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն 900,000,000 դրամ է
7. Բարեգործությունն ստացողը Ծրագրի շահառու են հանդիսանում զինվորական ծառայության ընթացքում վնասվածք խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 10/03/2023 թ. – 10/03/2027 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել հետևյալ հասցեով՝ ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ, 7-րդ փողոց, թիվ 1/2 հողամաս: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 8 մեկհարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան, 1 մարզադահլիճ, կանաչապատ այգի, որոնք ամբողջությամբ հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիր ունեցող անձանց կարիքներին:
Առանձնատների կառուցումից հետո՝ յուրաքանչյուր տուն իր համար սահմանազատված հողամասի հետ միասին պետք է նվիրաբերվի շահառուներին, իսկ կացարանը նախատեսված է լինելու այն մարզաբնակ շահառուների համար, որոնք տևական ժամանակ մասնակցելու են կազմակերպության կողմից իրականացվող ուսումնական ծրագրերին և/կամ ցերեկային ստացիոնար կամ ամբուլատոր բուժում են ստանալու «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում: Բուժման կամ ուսման ընթացքում կացարանը շահառուներին տրամադրվելու է անհատույց օգտագործման իրավունքով:
1. Կառուցապատում - 550.000.000 դրամ,
2. Տարածքի բարեկարգման աշխատանքներ - 150.000.000 դրամ,
3. Կահավորում - 200.000.000 դրամ:
Միջոցառումները նախատեսված է իրականացնել 10/03/2023 թ. – 10/03/2027 թ.:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում – 25,000,000 դրամ,
2. Տեխնիկական վերահսկողության ծառայություններ - 25,000,000 դրամ,
3. Շինարարական աշխատանքների մասով ծառայություների մատուցման պայմանագիր – 420,000,000 դրամ,
4. Ենթակառուցվածքների կառուցում - 80,000,000 դրամ,
5. Տարածքի բարեկարգում և կահավորում - 150,000,000 դրամ,
6. Կահույքի ձեռքբերում - 50,000,000 դրամ,
7. Սարքավորումների ձեռքբերում - 120,000,000 դրամ,
8. Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում - 30,000,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Ծրագրի շրջանակներում համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը 1. Օրենքով սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին:
2. Հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
02.03.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ