Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 նոյեմբերի 2001 թվականի թիվ 297

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՈՐՈՇ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով և 20-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2001 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 504 հրամանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներքոհիշյալ կազմակերպությունների համար բացել բանկային հաշիվներ`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).

բ) «Հայաստան» համահայկական հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արհմիություն.

դ) «Հանթսման» հիմնադրամ (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը).

ե) Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն (պայմանագրի գործողության ժամկետը սահմանել մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշման ընդունման պահից երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների հետ կնքել հաշվի սպասարկման պայմանագրեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։