Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2023-03-08-ից մինչև 2023-03-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-03-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունվարի 2023 թ. N 4-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով ավագանին որոշում է`

1․ Ջերմուկ համայնքի ավագանու՝ 2023 թվականի հունվարի 9-ի N 2-Ա և N 3-Ա որոշումների կատարմամբ պայմանավորված՝ հաստատել Ջերմուկ համայնքի 2022 թվականի բյուջեում կատարված հետևյալ փոփոխությունները՝

1.1 «1-3-3-51- ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական ոլորտի «4232-համակարգչային ծառայություններ», «4235- կառավարչական ծառայություններ», «4657-այլ կապիտալ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 500.0 հազար, 1000.0 հազար և 5000.0 հազար ՀՀ դրամներով:

1.2 «4.5.5-53-խողովակաշարային և այլ տրանսպորտ» գործառնական ոլորտի «4252-մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում», «4861-այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածները ավելացնել համապատասխանաբար 3000.0 հազար և 9000.0 հազար ՀՀ դրամներով:

1.3 «1-1-1-51- օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական ոլորտի «4111- աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2599.3 հազար ՀՀ դրամով

1.4 «6-1-1-51- բնակարանային շինարարություն» գործառնական ոլորտի «4861- այլ կապիտալ ծախսեր» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2000.0 հազար ՀՀ դրամով

1.5 «8-4-1-51-երիտասարդական ծրագրեր» գործառնական ոլորտի «4229-տրանսպորտային ծախսեր» և «այլ ընթացիկ դրամաշնորհներ» տնտեսագիտական հոդվածները ավելացնել 1000.0 հազարական ՀՀ դրամով:

1.6 «10-4-1-51- ընտանիքի անդամներ և զավակներ» գործառնական ոլորտի «4729- այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական հոդվածը 1500.0 հազար ՀՀ դրամով:

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ հունվարի 9-ի դրությամբ՝

1․1 Եկամուտների գծով` 762,980.9 հազար դրամ.

1․2․ Ծախսերի գծով՝ 925683.0 հազար դրամ

1․3․Հավելուրդը կամ պակասորդը՝ 162702.1 հազար դրամ

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -8

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ Դեմ -0 Ձեռնպահ -0

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

2023 թ. հունվարի 9

ք. Ջերմուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։