ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» փետրվար 2023 թ. N 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«03» մարտ 2023 թ. N 47-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 580-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 100-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական նախարարի 2006 թվականի հունիսի 5-ի «Բժշկական հաստատությունների կողմից անձանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կարգը և տրվող ուղեգրի ձևերը հաստատելու մասին» թիվ 580-Ն և թիվ 100-Ն համատեղ հրամանը:
Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊաՀության ՆԱԽԱՐԱՐ
Ա. Ավանեսյան
Հայաստանի Հանրապետության
ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Ն. ՄԿՐՏՉՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2023 թվական: