Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60017233

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

7 հունիսի 2017 թ.

ք. Երևան N 234-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը», «ժ», «իե» և «իէ» ենթակետերը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշում է.

1. Սահմանել, որ ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցելու ընթացքում ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1069-Ն որոշման դրույթներին համապատասխան «ծառայության ժխտում/բաշխված ծառայությունների ժխտում» (ԴՈՍ/ԴԴՈՍ (DOS/DDOS) հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ:

(1-ին կետը խմբ. 07.03.23 N 72-Ն)

1.1. Սույն որոշման 1-ին կետում նշված ինտերնետ հասանելիության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձինք Հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշմամբ սահմանված կարգով և ձևին համապատասխան Հանձնաժողով են ներկայացնում սույն որոշման նույն կետով սահմանված պահանջի վերաբերյալ հաշվետվություն, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը Հանձնաժողովը փոխօգնության կարգով տրամադրում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնին:

(1.1-ին կետը լրաց. 07.03.23 N 72-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` Ռ. Նազարյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2017 թվականի հունիսի 7-ի N 234-Ն որոշմամբ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ

______թվականի______կիսամյակ

________________________________________________________________________

(ծառայություն մատուցող անձի անվանումը / անուն, ազգանուն)

1 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը Ինտերնետ հոսքի արագությունը (Մբիթ/վ) Ինտերնետ հասանելիության տեխնոլոգիան Տեղեկություններ սեփական կամ այլ անձանց տեխնիկական միջոցներով «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ տրամադրելու, ներառյալ՝ դրա իրականացման եղանակի վերաբերյալ

1)

2)

2 Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռք բերված` «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված, «ԱՅՓԻ» տարանցման կապուղիներ՝ ըստ ընկերությունների Պաշտպանված կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

1)

1. «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը» սյունակը լրացնելիս՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող առանձնացված ստորաբաժանումը նշվում է առանձին, եթե այդ ստորաբաժանմանն ինտերնետ կապը տրամադրվում է առանձին պայմանագրով:

____________________________

/իրավասու անձի ստորագրություն/ _____________________________

/անուն, ազգանուն/

Կ.Տ.

(առկայության դեպքում)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։