Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2023 թվականի N 330-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանում «9-րդ» թվից հետո լրացնել «, 11-րդ» թիվը.

2) որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 16-ի N 330-Ն որոշման

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման

ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿՎԵԼԻՍ՝ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

NN

ը/կ Պաշտոնի Դրամական օգնության չափերը՝ ըստ զինծառայության ստաժի (դրամ)

անվանումը կամ

խումբը զինվորական կոչումը 3 - 10

տարի 10 - 15

տարի 15 - 20

տարի 20 - 25

տարի 25 և ավելի

տարի

1 2 3 4 5 6 7 8

1. Փրկարար ծառայության

տնօրեն գեներալական կազմ 410,735 858,809 1,344,222 1,866,975 1,941,654

2. Փրկարար

ծառայության տնօրենի տեղակալ 312,318 653,028 1,022,130 1,419,625 1,476,410

3. 5 290,524 607,459 950,805 1,320,562 1,373,385

4. 39 գնդապետ 268,730 561,890 879,480 1,221,500 1,270,360

5. 38 262,515 548,895 859,140 1,193,250 1.240.980

6. 37 256,300 535,900 838,800 1,165,000 1,211,600

7. 36 256,300 535,900 838,800 1,165,000 1,211,600

8. 34 256,300 535,900 838,800 1,165,000 1,211,600

9. 33 243,980 510,140 798,480 1,109,000 1,153,360

10. 32 242.715 507.495 794.340 1.103.250 1.147.380

11. 31 փոխգնդապետ 241,450 504,850 790,200 1,097,500 1,141,400

12. 30 237.050 495.650 775.800 1.077.500 1.120.600

13. 29 232,650 486,450 761,400 1,057,500 1,099,800

14. 24 մայոր 229,185 479,205 750,060 1,041,750 1,083,420

15. 22 229,185 479,205 750,060 1,041,750 1,083,420

16. 19 կապիտան 226,600 473,800 741,600 1,030,000 1,071,200

17. 9/5 ավագ ենթասպա 212,190 443,670 694,440 964,500 1,003,080

18. 8/6 ենթասպա 209,605 438,265 685,980 952,750 990,860

19. 7/3 ավագ 207,955 434,815 680,580 945,250 983,060

20. 6/5 ավագ սերժանտ 207,955 434,815 680,580 945,250 983,060

21. 5/5 սերժանտ 207,020 432,860 677,520 941,000 978,640

»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։