Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում
Ակտի պատկեր

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ՈՐՈՇՈՒՄ

գանգատ թիվ 13184/21

Աշոտ ՂԱԶԱՐՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

(տե՛ս կից աղյուսակը)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի հունվարի 19-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

հաշվի առնելով 2021 թվականի մարտի 2-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

հաշվի առնելով գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:

Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ա. Ապրեսյանը։

Դիմումատուի՝ քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևսողության և իր ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի ենթադրյալ խախտման առնչությամբ՝ համապատասխանաբար Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն):

Դատարանն ստացել է կողմերի կողմից ստորագրված՝ գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ հայտարարությունները, ըստ որոնց դիմումատուն համաձայնել է հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներ ներկայացնելուց սույն գանգատի համար հիմք ծառայող փաստերի առնչությամբ՝ Կառավարության կողմից կից աղյուսակում ներկայացված գումարը վերջինիս կողմից իրեն վճարելու պարտավորություն ստանձնելու պայմանով: Այդ գումարը կփոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և ենթակա է վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարը վերոնշյալ եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրն այդ գումարի համար վճարել պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:

Վճարումը կհամարվի գործի վերջնական լուծում։

ԻՐԱՎՈՒՆՔԸ

Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Դատարանը բավարարված է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, և որևէ պատճառ չի տեսնում գանգատի հետագա քննությունը շարունակելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատշաճ է համարվում գործը քննվող գործերի ցուցակից հանելը։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Որոշում է գանգատը հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի փետրվարի 9-ին:

Վիկտորիա Մարադուդինա՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

Անյա Սիբերտ Ֆուա՝

Նախագահ

ՀԱՎԵԼՎԱԾ

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ

(քաղաքացիական գործով վարույթի չափազանց երկար տևողության և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)

Գանգատ թիվ

Ներկայացման

ամսաթիվը Դիմումատուի անունը

Ծննդյան թիվը Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը Յուրաքանչյուր դիմումատուի նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը(եվրոյով).1

13184/21

2012 թվականի մարտի 2 Աշոտ ՂԱԶԱՐՅԱՆ 1983 Աշոտ Ապրեսյան Երևան 2021 թվականի նոյեմբերի 24 2022 թվականի ապրիլի 19 5000

_______________

.1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։